ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հունիսի 17-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված հարցեր:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին և համատեղ իրականացվող այլ ծրագրերին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն
Իրավաբան.net