Խախտումներ կատարած վարորդներին նախազգուշացումներ չեն ծանուցվում. փաստաբան

«Ներկա պահին գործող օրենքում խախտումներ կատարած վարորդներին նախազգուշացումներ չեն ծանուցվում: Այսինքն` վարորդը համարվում է նախազգուշացված, բայց չի ստանում դա որպես ակտ»,-այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց փաստաբան Աշխեն Դաշյանը:

Տիկին Դաշյանը նշեց, որ տվյալ դեպքում անձը պատասխանատվության է ենթարկվում և դառնում է զանցառու, իրավախախտ. «Ամեն դեպքում դա մարդու արժանապատվության իրավունքին է անմիջապես հարում: Տվյալ պարագայում անձը պետք է ստանա այդ ակտը որպեսզի կարողանա այն վիճարկել: Եթե նույնիսկ անձը նախազգուշացվել է և գումարային ոչ մի պարտավորություն չունի միևնույն է այդ անձը չի ուզում դառնալ զանցառու»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի շատ հնարավոր է, որ տվյալ անձը նման խախտում իրականում չի կատարել, հետևաբար անձը պետք է ստանա այդ ակտը որպեսզի կարողանա այն վիճարկել: Իսկ այս դեպքում տվյալ աձը զրկված է վիճարկելու իր իրավունքից: «Միանշանակ պետք է այստեղ մտցվի փոփոխություն և նույնիսկ նախազգուշացումով անձը ստանա որպես վարչական ակտ»,-ասաց Տիկին Դաշյանը:

Նա նաև հայտնեց, որ քանի որ անձը չունի իր ձեռքի տակ փաստաթուղթ և նույնիսկ չգիտի իրեն զգուշացրել են, թե ոչ,  միանշանակ կլինեն խախտումներ. «Այս դեպքում մենք չենք կարող նախազգուշացման շրջանակներում վիճարկել, բայց եթե վերադաս բողոք ներկայացվի վարչական մարմին կամ դատարան ու վարչական մարմինը ընդունի այդ փաստը, միանշանակ դա վիճարկվելու է:  Հնարավոր է, որ նույիսկ հասնի Սահմանադրական դատարան: Քանի որ դա խախտում է անմիջապես անձի իրավունքների, այն դեպքերում երբ որ անձը չի ստանում թեկուզ նախազգուշացումը »,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել