ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 16-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի նորակառույց ճանապարհից դեպի ՃՈ անցակետ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel Ji» մակնիշի 34 FV 821 (վարորդ` 1958 թ. ծնված Ս. Բ.), «Wolksvagen Golf» մակնիշի 05 MA 045 (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Հ.) և «Opel Vectra» մակնիշի 34 QV 099 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ե. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները բախվել են և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Ե. Մ.-ը, ուղևորներ՝ Ա. Բ.-ը և Ս. Ե.-ը, հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները փակել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և ուղղել ավտոմեքենան:
Իրավաբան.net