Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ խաղալու ժամանակ երեխաները փամփուշտներ են հայտնաբերել:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է 4 տուփ, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ և 3 ցինկապատ արկղ՝ յուրաքանչյուրում 7.62 մմ տրամաչափի 440 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net