Ֆիզիկական անձանց ուղեբեռի զննումը

Տարածաշրջանային մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձն իրավունք ունի կատարել ուղեբեռի զննում` բացելով այն, երբ հիմքեր կան ենթադրելու, որ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է այնպիսի ապրանքներ, որոնք այլ պետական մարմինների կողմից ենթակա են հսկողության, հաշվառման կամ մաքսային վճարներով հարկման, ինչպես նաև ապրանքներ, որոնց տեղափոխումն արգելված կամ սահմանափակված է:
Մաքսային մարմիններն իրավունք ունեն կատարել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ ուղևորություն կատարող ֆիզիկական անձանց ուղեբեռի զննում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դրանք պարունակում են տարանցիկ փոխադրման համար արգելված ապրանքներ:
Ֆիզիկական անձի ուղեբեռի զննումը կատարվում է միայն նրա կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի ներկայությամբ:
Եթե ֆիզիկական անձը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը բացակայում է, ապա ուղեբեռի զննումը կատարվում է`
ա) եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ուղեբեռը պարունակում է մարդու կյանքին և առողջությանը, կենդանիների ու բույսերի համար վտանգ ներկայացնող կամ անձանց նյութական վնաս պատճառող ապրանքներ.
բ) ուղեբեռի ստացման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ֆիզիկական անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի չներկայանալու դեպքում.
գ) միջազգային փոստառաքումով ապրանքների առաքման դեպքում:
Ֆիզիկական անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի բացակայության դեպքում ուղեբեռի զննումը կատարվում է դրա փոխադրումը, առաքումը կամ պահպանումն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել