Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին արձակուրդ տրամադրելու մասին: Որոշմամբ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2016 թվականի օգոստոսի 15-25-ը ներառյալ։
2. Կարապետ Գուլոյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանի վրա:»