Արմավիրի մարզպետին ժամանակավորապես կփոխարինի Լարիսա Մուրադյանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր որոշում է ընդունել, ըստ որի՝

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2016 թվականի օգոստոսի 11-24-ը ներառյալ:
2. Աշոտ Ղահրամանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի վրա:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել