Օգոստոսի 10-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 41 տան բակում նկատվել է օձ. որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: