ԱԱԾ-ի աշխատակիցն ինքնասպան է եղել. մանրամասներ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության  կրտսեր տեսուչ Խ.Ղահրամանյանի մահվան հանգամանքները:

Նախնական քննության տվյալներով՝ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանը  2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի  սահմաններում, ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինիս դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործով էական նշանակություն  ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խ.Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել