Հուլիսի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 1974 թ. ծնված Հրաչյա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 5-ին, ժամը 20.40-ին, Հ. Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Իրավաբան.net