Վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան. կա զոհ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել։

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել