Հրամանատարական հավաքներ Արցախում

Օգոստոսի 2-5-ը, հանրապետության զինված ուժերի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, բանակի կենտրոնական ենթակայության բրիգադներից մեկի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ՝ բանակի միավորումների ու զորամասերի հրետանու և շտաբի պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում եմ ԼՂՀ պաշտպանության նախարարությունից:

Հավաքների ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել դաշտային պայմաններում իրականացվող պարապմունքներին: Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել