ՊՊԾ գնդում իրավիճակը լարված է (թարմացված)

Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում։ Այս մասին քիչ առաջ տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։ Նա հայտնում է, որ իրավապահների կողմից պատասխան է տրվում:

Աշոտ Ահարոնյանը նաև հավելում է, որ գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են, իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:

«ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»,- նշել է նա։

13737733_977092619054924_3660285963636616614_o

Արմեն Լամբարյան

5_640x392

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել