Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ․ ՔԿ

Լևոն Բարսեղյանը ազատ կարձակվի, քննիչը այսօր որոշում է կայացրել նրան արգելանքից ազատելու վերաբերյալ։ Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հաղորդեցին, որ ստացել են փորձաքննության արդյունքները․ «Շենգավիթի քրեական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ, հարցաքննվել է նաև փորձագետը, ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու համար»։

Մինչ այս ՔԿ-ն հայտնել էր, որ քրեագիտական փորձաքննություն է նշանակվել։

Քննիչը արդեն իր որոշումը կայացրել է Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել