Կառավարությունն այսօր հաստատեց Երևանի երկու բուհերի ռեկտորների ընտրության արդյուքնները: ԿԳՆ-ի ներկայացրած նախագծով առաջիկա հինգ տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնը կզբաղեցնի Կորյուն Աթոյանը, մեկ այլ նախագծով հաստատվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Կառլենի Միրզախանյանի ընտրության արդյունքները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ժամանակ հիշեցրեց, որ ինքը տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ է, սակայն ստիպված է հրաժարվել այդ պաշտոնից` աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: