Սասնա Ծռեր խմբավորումը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ նշելով, թե որ դեպքում բաց կթողնի գերեվարված բիշկներին։ Հայտարարության մեջ ասվում է․ «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»:
Մինչ այս ոստիկանությունից հայտնել էին, որ աս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են,նրանց պատանդ են վերցրել:
Իրավաբան.net