Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը ծանր է

Քիչ առաջ «Էրեբունի» ԲԿ-ում ավարտվել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիրահատությունը:

Լրագրողների հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը, վիրահատող բժիշկն ու վերակենդացման բաժնի ղեկավարը լրագրողներին հայտնեցին, որ այսօր ժամը մեկի մոտ իրենց մոտ են տեղափոխել երեք հիվանդի՝ հրազենային վնասվածքներով:

Նրանցից մեկը ոստիկան է, ունի սրունիք հրազենային վնասվածք, համապատասխան միջամտությունից հետո նա տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ծանր է գնահատվում Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը. նրանք հիվանդանոց են տեղափոխվել հրազենային ներթափանցող վերքերով, ունեցել են բազմաբեկոր կոտրվածք, վիրահատվել են և այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Այն հարցին, թե արդյո՞ք նրանց կյանքին վտանգ սպառնում է, հայտնեցին, որ այո, և դա պայմանավարոված է նրանով, որ գտնվում են վերակենդանացման բաժնում, միացված են արհեստական շնչառության ապարտին, սակայն բուժանձնակազմն ամեն ինչ անում է վտանգները կանխելու համար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել