Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրել է.
«Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:
Հիշեցնենք, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է ևս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս հորդորել են թույլատրել, որ նրան նույնպես բուժօգնություն տրամադրվի, զինված խմբի անդամները մերժել են առաջարկը»:
Իրավաբան.net