Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիների (թարմացվում է)

03:06 Այս պահի դրությամբ Խորենացի փողոցը սակավամարդ է:

02:58 Րոպեներ առաջ բերման ենթարկվեցին Խորենացու փողոցի հատվածում ներկա մի քանի կանայք: Կանանցից մեկը բավականին հուզված էր, նա լաց էր լինում և խնդրում էր թույլ տալ այցելել Պավլիկ Մանուկյանին: Այնուհետև հայտարարեց, որ հացադուլ է սկսում՝ իր բողոքը հայտնելով իրավապահների գործողությունների դեմ:

Ավելի վաղ բերման է ենթարկվել նաև ակտիվիստ, «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

02:27 Քիչ առաջ Խորենացու փողոցում ոստիկանները երեք քաղաքացիների բերման ենթարկեցին և ներս տարան ոստիկանական պատնեշից այն կողմ: Այս պահին հավաքվածների մոտ հուզական պահ է: Կրքերը բորբոքվել են հատկապես «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանի և մյուսների վիրավորման լուրն իմանալուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել