Այժմ բողոքի ցույցով խաղաղ երթի դուրս եկած քաղաքացիները շարժվում են դեպի Խորենացի փողոց: Որոշ ժամանակ սպասելուց հետո ոստիկաններից որևէ պատասխան չստացվեց՝ ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամների հետ կապ հաստատելու պահանջի վերաբերյալ:
Որոշվեց Խորենացի փողոցում հավաքվելուց հետո որոշել, թե ինչ քայլեր պետք է կատարվեն:
Ակտիվիստ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ երթի մասնակիցների թիվը առնվազն 20 000 է: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Իրավաբան.net