Քիչ առաջ Ալեք Ենիգոմշյանը ոստիկանների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ շուրջ տասնհինգ րոպե առաջ հայտարարել է, որ պահանջում են իշխանություններից վերահաստատել կապը ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամների հետ և տեղեկանալ, թե նրանք ինչ վիճակում են այժմ:
«Եթե հանրապետության ղեկավարները մտահոգ են երկրի կայունությամբ, խաղաղությամբ, ընդամենը պետք է կատարեն մեր պարզ պահանջը, որը չի խոցում նրանց արժանապատվությունը: Մեր պահանջը մի զանգ ստանալն է: եթե այդ ամենապարզ պահանջին չեն արձագանքում, նշանակում է, որ երկիրը տանում են դեպի քաոս»,- ասաց նա:
Ի պատասխան ոստիկանները հայտնեցին, որ այժմ կկապվեն իրենց վերադասների հետ և պատասխան կտան:
Իրավաբան.net