Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ վարչապետին, արդարադատության նախարարին, առողջապահության նախարարին, ոստիկանապետին, ԱԱԾ պետին և օմբուդսմենին, հետևյալ խնդրանքով.
«Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն»: