Քիչ առաջ ոստիկանության գրավված ՊՊԾ գնդում լրագրողների հարցերին պատասխանում էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասայանը:
Նա հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ զրուցել է, վերջինս հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, պահանջում են միայն քաղբանտարկյալների ազատ արձակում, այս դեպքԵրի ընթացքում բոլոր ձերբակալվածների ազատարձակում:
Վիտալի Բալասանայնն ասաց, որ իր կարծիքով, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կան քաղաքական այլախոհներ:
Նրա խոսքով, որևէ մեկն այստեղ զենք չի օգտագործելու, և օգտագործելու դեպքում պատասխան է ստանալու: Նրա խոսքով, զինված հարցեր չեն լուծում: Քանի որ հավանական է, որ մի օր էլ հարյուր հոգով զինված անձիք նորից կարող ենք գործողություն կատարել և պահանջել նոր իշխանության հրաժարականը:
Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրին և շրջանառվող լուրերին, թե նախատեսվում է հողեր հանձնել, Վիտալի Բալասանյանն ասաց, որ հող հանձնելու հարց չի քննարկվում:
Նրա խոսքով, ինքն անձամբ անձամբ հարց է տվել Սերժ Սարգսյանին, թե արդյոք կա որևէ երկիր կամ ուժ, որը ճնշում է գործադրում, Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ ոչ:
Իրավաբան.net