Երեկ ձերբակալվել է Անի Նավասարդյանը՝ զանգվածային անկարագություններ հրահրելու կասկածանքով. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Խորենացու փողոցում հավաքի ժամանակ բարձրախոսով որոշակի պայմաններ էր դնում ոստիկանության առջև՝ գունդը գրաված զինվախ խմբի անդամներին սնունդ փոխանցելու հարցի լուծման համար: Հենց այդ օրը բախումներ եղան ոստիկանների և հավաքվածների միջև և շուրջ հիսուն մարդ վնասվածքներով հոսպիտալացվեց:
Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ներկայացրել է մարմնի վնասվածքներն ու դրանց պատճառները: Ձախ ուսին ֆիքսված վնասվածքը, նրա պնդմամբ, ստացել է, իրեն բերման ենթարկելու պահին:
Ձերբակալության ժամկետը լրանում է վաղը չէ մյուս օրը:
Իրավաբան.net