Քիչ առաջ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով միջնորդ էր ՊՊԾ գունդը գրաված անձանց և ՀՀ ԱԱԾ միջև բանակցություններում, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ «Սասնա ծռերի» կողմից պատանդ պահվող երկու շարքային ոստիկաններն ազատ են արձակվել:
«Գործընթաց է գնում, որ շուրջօրյա մամուլի կետ բացվի չեզոք գոտում, որի ընթացքում ազատ կարձակվեն երկու բարձրաստիճան ոստիկանները»,- ասել է Վիտալի Բալասանյանը:
Իրավաբան.net