Հստակեցվել են արտոնյալ կենսաթոշակի իրավուք տվող որոշ պաշտոնների անվանումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան ներկայացմամբ  ՀՀ կառավարության 21.07.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 10‑ի  N 674-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով հստակեցվում է «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվ 4 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար պաշտոնների անվանումները:

Արդյունքում համապատասխանեցվում են իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում առկա և վերոնշյալ որոշման մեջ նշված որոշ պաշտոնների անվանումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել