Այժմ հավաքվածների հետ զրուցում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, առաջացած այս բախումը հավանաբար սադրանքի արդյունք է: Նա հորդորեց զգույշ լինել, չտրվել սադրանքների, քանի որ իրավիճակը բավականին լարված է նաև Սարի թաղում՝ կապված մեկ անձի ձերբակալության հետ:
Պատգամավորը նշեց, որ իր անձի վրա էլ ճնշում կա, ասում են՝ գնա, այդ հարցը լուծի:
Այժմ նորից իրավիճակը սրվեց, թե ոստիկանները, թե քաղաքացիները քարեր են նետում միմյանց ուղղությամբ:
Նշենք, որ արդեն իսկ կան վիրավորներ: Տեղում են փոխոստիկանապետերը, Երևանի ոստիկանապետը:
Իրավաբան.net