Շուրջ երեք ժամ է Խորենացի փողոցում հավաքվածները ոստիկանության հետ փորձում են համաձայնության գալ և սնունդ փողանցել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին և պատանդներին սնունդ փոխանցելու համար:
Բանն այն է, որ ոստիկանության կողմից փոխանցվող սնունդը զինյալների կողմից վստահելի չի համարվում և փաստացի նրանց սնվելու հետ կապված մեծ խնդիր է առաջացել:
Հավաքվածները պահանջում են ոստիկանությունից պատասխան՝ սնունդը փոխանցելու հետ կապված:
Սկսվեցին օդում կրակոցներ, հավաքվածները խուճապի մեջ են: Մինչ այդ ոստիկանությունից բավարար պատասխան չստանալուց հետո հավաքվածները սկսեցին հրել պատ կազմած ոստիկաններին, քարերով խբել: Ոստիկանները զգուշացրեցին, որ ևս մեկ նման դեպք, ապա կանցնեն գործողությունների: Եվ հավաքվածների ագրեսիվ քայլից հետո սկսվեցին օդում կրակոցներ և պայթուցիկներ եղան:
Կարծես արդեն իսկ կան վիրավորներ:
Իրավաբան.net