Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ոստիկանի հիշատակը

Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները իրենց ցավակցությունը հայտնեցին զոհված ոստիկանի ընտանիքին և հարազատներին։ Ցուցարարները նաև կոչ արեցին մյուս ոստիկանների ընտանիքի անդամներին դուրս գալ փողոց և մասնակցել ակցիաներին։

Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Արթույր Վանոյանի հիշատակը, ում հուղարկավորությունը տեղի ունեցավ այսօր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել