Արցախի նախագահը խոսել է պետարազմի վերսկսման հավանականության մասին

Տարածաշրջանում խաղաղության ապահովման երաշխիքներից մեկը ԼՂՀ-ի զինված ուծերն են: Lenta.ru-ի լրագրողի հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նա նաև անդրադարձել է պատերազմի վերսկսմանը. «Նոր պատերազմի հավանականությունը մի շարք գործոններից է կախված: Ամենաառաջնայինը զինված ուժերի մարտունակությունն է ու միջազգային հանրության հստակ դիրքորոշումը ուժային մեթոդների բացառման վերաբերյալ»,- ասել է երկրի նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ լայնամասշտաբ ու շարունական պատերազմը հիմք կհանդիսանա էլ ավելի խոշոր արհավիրքների Հարավային Կովկասում և ողջ աշխարհում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել