ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում ոստիկանության ծառայողներին

Հաշվի առնելով վերջին օրերին ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկված անձանց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձերը՝

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում ոստիկանության ծառայողներին.

  1. ապահովել քաղաքացիների Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը.
  2. չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը։

Փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտների հանդիպելիս կարող են դիմել՝

  • ՀՀ փաստաբանների պալատի Արագ արձագանքման հանձնախմբին (հեռախոս՝ 077 00-77-92, փաստաբան Գ. Մկրտչյան).
  • ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև կնքված փոխըմբռնման հուշագրով հանձնախմբին (հեռախոս՝ 091 43-42-10, փաստաբան Ն.Հարությունյան

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան

ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել