Գիշերը խաղաղ է անցել Խորենացու փողոցում

Գիշերը խաղաղ է անցել Խորենացու փողոցում, որտեղ գտնվում է հուլիսի 17-ին զինված խմբի անդամների կողմից գրավված ոստիկանության  ՊՊԾ գունդը։

Փողոցի այն հատվածում, որտեղ երթևեկությունը փակ է և արգելապատնեշներ կան դեպի գունդ տանող ճանապարհի վրա, շարունակվում են հավաքված լինել քաղաքացիական անձիք, ովքեր խաղաղության երթով այստեղ են եկել Ազատության հրապարակից։

Արգելապատնեշների մոտ շարունակում են կանգնած մնալ նաև սաղավարտներով և մահականերով ոստիկանները, սակայն իրավիճակը կարծես լարված չէ։

Քաղաքացիների մի մասը հարակից այգում ծածկոցների վրա քնել է։ Մյուսներն արդեն հավաքում են տարածքում թափնված աղբը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել