Թուրքիայում զոհերի թիվը ավելի քան 90 է

Թուրքիայում զինված հեղափոխության փորձի հետևանքով սպանվել է  առնվազն 90 մարդ, այդ թվում նաև քաղաքացիական անձիք, և 1154 ամարդ վիրավորվել է․ այս մասին գրում է Hurriet-ը։

Նշվում է նաև, որ 1563 հոգի ձերբակալվել է, ովքեր մասնակցել են հեղափոխության փորձին։ Ձերբակալվածների մեջ կան բարձրաստիճան զինվորականներ, նրանցից 29-ը գնդապետներ են։

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ 81 շրջաններում դատախազությունը հետաքննություն է սկսել հեղափոխության փորձի դեպքի առթիվ։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել