Նախնական տեղեկություններով` Թուրքիաում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել: Այս մասին հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայտնում է նաև, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552:
Նշվում է նաև, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում։
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում կապ հաստատել թեժ գծի միջոցով, խնդրում ենք կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ [email protected], ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։
Իրավաբան.net