Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Քրիստինե Պետրոսյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, այն է` չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը` խաբեությամբ ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ) դատապարտվել է 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, ընդհանուր առմամբ ունի շուրջ 525 միլիոն դրամի քաղաքացիական հայցի պարտավորություն, որի դիմաց մինչ օրս մուծումներ չի կատարել) ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի հիմքով, անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ և այլն) դեպքում, այն է` վերջինիս հոր հոգեհանգստի և թաղման արարողություններին մասնակցելու նպատակով տրվել է կարճաժամկետ մեկնում: