Հուլիսի 14-ին` ժամը 17:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մ.-ն տեսակցությունից հետո ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավվել են 22 հատ չգրանցված դեղահաբեր:
Գարիկ Մ.-ն և նրա երկու խցակիցները վերոնշյալ փաստի կապակցությամբ դիմել են տարբեր ինքնավնասումների:
Դատապարտյալներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: