Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Այսօր՝ հուլիսի 14-ին,Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել 2016թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։

Ըստ օրակարգի` ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը հանդես են եկել զեկույցներով, ներկայացվել է կատարողական վարույթներով գումարների բռնագանձման,կարճված և ավարտված կատարողական վարույթների վերաբերյալ հաշվետվություն:

2016թ․ առաջին կիսամյակի ընթացքումհարուցվել է 366.008 կատարողական վարույթ, իսկբռնագանձումների ծավալը կազմել է 11.183.271.654ՀՀ դրամ: Մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.510.157.928 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 6.739.173.040ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝1.078.916.387ՀՀ դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 551.893.178 ՀՀ դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 303.131.121ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել և ընթացք է տրվել 18.341ոչ գույքային բնույթի կատարողական վարույթի, իսկ ընդհանուր առմամբավարտվել և կարճվել են589.992կատարողական վարույթներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի և ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ:

Խորհրդակցությանը նախորդել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողություն։ Շնորհավորելով Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ Արմեն Հարությունյանը մաղթել է հաստատակամություն ու նվիրվածություն, ծառայողական պարտականությունների անվերապահորեն կատարում՝ տրված երդմանը համապատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել