2016 թվականի հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ 2016թ. առաջին կիսամյակի ամփոփում` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Համբարյանի գլխավորությամբ:
Ամփոփոման ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ.Բիչախչյանը ներկայացրեց 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և ենթակա ստորաբաժանմունների կողմից կատարված աշխատանքները, ներկայացվեց քաղաքացիների սպասարկման ոլորտում առկա մի շարք խնդիրներ, դրանց կարգավորման ուղիները, անձնագրային ծառայություններում աշխատանքները ճիշտ կազմակերպելու և հերթերի առաջացումը բացառելու համար:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Համբարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքները գնահատեց լավ, անդրադարձ կատարեց ԱՎՎ ծառայողների կողմից իրենց առջև դրված գործառութային պարտականությունները բացառապես գործող օրենսդրությանը համահունչ կատարելու, մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին սպասարկելու, էթիկայի կանոները պահպանելու, քաղաքացիների իրավունքների իրացման հարցում վերջիններիս աջակցելու անհրաժեշտության վրա:
Միաժամանակ ոստիկանության գնդապետ Ա.Համբարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ողջ անձնակազմին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհակալական խոսքերը` գործառութային պարտականություններն ըստ հավուր պատշաճի իրականացնելու համար: