Վարչապետը նոր որոշում է ընդունել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նոր որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին կտրամադրվի 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2016 թվականի հուլիսի 25-28-ը ներառյալ և օգոստոսի 1-10-ը ներառյալ։

Արփինե Հովհաննիսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել