ԱՄՆ դեսպանը հանդիպել է օմբուդսմենին

Այսօր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն հանդիպել է մարդու իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների` օմբուդսմենի գրասենյակից և լրագրողների հետ` քննարկելու մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Այս երեք սեգմենտները՝ քաղաքացիական հասարակության, կառավարություն և ԶԼՄ-ներ, մեծ դեր ունեն մարդու իրավունքների ընդլայնման և պաշտպանության հարցում:

Հունիս ամսվա ընթացքում դեսպան Միլսն իր ուշադրության կենտրոնում էր պահում դեսպանատան շարունակական հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Նա հանդիպումեր է ունեցել ՀԿ-ների հետ, այցելել է Պաշտպանության նախարարության նորաստեղծ Մարդու իրավունքների բարեվարքության կենտրոն, միացել միջազգային համայնքին՝ մասնակցելու Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը, որի ժամանակ հինգերորդ տարին անընդմեջ հայ անհատներին և կազմակերպություններին մրցանակներ շնորվեցին մարդու իրավունքների պաշտպամության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար: Դեսպանի հետ հանդիպման ընթացքում նաև քննարկվել է ԱՄՆ պետդեպարտամենտի 2015 Մարդու իրավունքների զեկույցը: Տես զեկույցի հայերեն տարբերակը` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել