Հուլիսի 10-ին, ժամը 8.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի` պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1987 թ. ծնված Կարեն Սանթրոսյանը, հիվանդանոց տեղափոխելիս մահացել է: Կատարվում է քննություն:
Իրավաբան.net