Վրաստանում հայերի սպանության գործով կա ձերբակալված

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Այս մասին նշվում է Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում: Ինչպես ԱԳՆ-ին հայտնել է վրացական կողմը, դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է:

Նշվում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշի ուշով հետևում է զարգացումներին:

ԱԳՆ-ն խորին ցավակցությունն է հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել