Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիք 4 անդամներ են սպանվել: Այս մասին տեղեկանում ենք Rustavi 2 վրացական հեռուստաընկերության կայքից: Աղբյուրի փոխանցմամբ` 37-ամյա կինը և նրա երեք երեխաները մահացած են հայտնաբերվել սեփական տանը: Նրանք ազգությամբ հայ էին: Փոխանցվում է, որ կինը միայնակ էր ապրում իր երեխաների հետ, երեխաները 5, 16 և 18 տարեկան էին: Ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան:
Սպանության դրդապատճառները հայտնի չեն: Ըստ հեռուստաընկերության` դեպքը տեղի է ունցել երկու օր առաջ, դիակները հայտնաբերվել են երեկ գյուղացիների կողմից:
Մայրն ու ավագ դուստրը մահացել են բութ գործիքից ստացած հարվածներից, իսկ կրտսերը տղան, ով 5 տարեկան էր, խեղդամահ է եղել: Գիշերվանից դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Իրավաբան.net