2015թ.-ին պաշտոնը ստանձնելիս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարագրել է 4 բնակարան և 13 մլն ՀՀ դրամ դրամական միջոցներ:
Մինչ այդ, օրինակ` 2011թ.-ին, նա ունեցել է 21 մլն դրամ:
2015թ.-ի սկզբին նա վաճառել է իր բնակարաններից մեկը` 40 մլն 697 հազար ՀՀ դրամով և տարվա վերջում գնել մեկ այլ բնակարան` 69 մլն դրամով, այսինքն` շուրջ 145 հազար դոլարով:
Պաշտոնատար անձի կինը նախորդ տարվա վերջում ունեցել է 16 մլն դրամ ու 39 հազար դոլար:
Իրավաբան.net