Ինչպե՞ս վարորդը ստիպեց ՃՈ տեսուչներին օրինական իրականացնել ծառայությունը

Այն, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչները սովորություն ունեն ոչ օրինական ծառայություն իրականացնել Սևան տանող ճանապարհին, փաստ է: Այս խնդրին մշտապես անդրադարձել է Իրավաբան.net-ը: Սևան-Երևան ճանապարհին, հատկապես Ծաղկաձորից Երևան տանող հատվածում հաճախ են ՃՈ տեսուչները անշարժ ու նաև ոչ օրինական ծառայություն իրականացնում, այստեղ նրանց մեքենաները թփերի ետևում անտեսանելի են լինում: Այս խնդիրը հատկապես նշված հատվածում համատարած բնույթ է կրում, ինչը դուրս է Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգով սահմանված գործողությունների շրջանակներից:

Սոցիալական ցանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ վարորդը նկարահանում է անշարժ ծառայություն իրականացնող ծառայողներին և հիշեցնում նրանց, որ պետք է շրջադարձ կատարեն, տեսուչներն էլ ի պատասխան շնորհակալություն են հայտնում:

Իսկ մեկ այլ վարորդ էլ ֆիքսել է ՃՈ տեսուչի անօրինական գործողությունները:


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել