ԱԻՆ. Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 289 քաղաքացի

ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի՝ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևին ուղղված նամակի հիման վրա և ՀՀ ԱԻ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցության արդյունքում ս.թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը 6 հատուկ չվերթով Ռուսաստանի Բեսլան քաղաքից Երևան է տեղափոխվել 289 ՀՀ քաղաքացի և հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի:

Հիշեցնենք, որ հատուկ չվերթները կազմակերպվել էին Լարսի անցակետի ժամանակավոր փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:

Յուրաքանչյուր չվերթի իրականացման ընթացքում ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացրել է ժամանող և մեկնող քաղաքացիների ցուցակները:

6 չվերթով Հայաստան ժամանած 289 ՀՀ և Ռուսաստան մեկնած 13 ՌԴ քաղաքացիների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:

1 չվերթ
2 չվերթ
3 չվերթ
4 չվերթ
5 չվերթ
6 չվերթ

Հետադարձ չվերթ 13 ՌԴ քաղաղաքի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել