Նոր նշանակումներ Զինված ուժերում` նախագահի հրամանագրերվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել: Նախագահը Գնդապետ Դավիթ Մանուկյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին` ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Գրիգորի Խաչատուրովին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել  է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Վալերիկ Քոչարյանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատվելով պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել