Առաջիկա երկու տարիներին սոցիալական փաթեթներից կհանվի հանգստի բաղադրիչն: Նման որոշում է կայացրել գործադիրը՝ արձանագրելով, որ նշյալ բաղադրիչում եղել են չարաշահումներ: Այսօր գործադիրի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իր հանձնարարականով ոլորտում կատարվել են ուսումնասիրություններ, ներկայումս խնդրով զբաղվում է Վերահսկիչ պալատը:
2017-2019թթ. սոցիալական փաթեթ փոփոխություն անելով՝ կառավարությունը թողնում է միայն առողջապահության բաղադրիչը: