Վահե Գալստյանը (ծնված 1992թ.) 2016 թվականին ավարտելով ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բակալավրիատը՝ ընդունվել է ԱՄՆ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրա՝ բիոֆիզիկա մասնագիտությամբ, որտեղ սովորելու է մինչև 2022 թվականի մայիս ամիսը: Բուհն ընդգրկված է ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ սահմանված` «Lսys.am» կայքում տեղակայված «Լույս» հիմնադրամի կողմից նախատեսված օտարերկրյա տասը լավագույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատությունների ցանկում:
Վ. Գալստյանը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` խնդրելով ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը:
Նախագիծն այսօր գործադիրի նիստին ներկայացրեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` ասելով, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Գալստյանին հնարավորություն կընձեռվի ավարտելու ուսումնառությունը, այնուհետև` ներկայանալու զինվորական ծառայության:
Վերոշարադրյալից ելնելով` կառավարությունը նպատակահարմար գտավ երիտասարդին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը:
Իրավաբան.net