Վերին Լարսի անցակետը այսօրվանից ցերեկային ռեժիմով բաց է: Կառավարության նիստին հայտարարեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ճանապարհին փակման վտանգը դեռ չի չեզոքացվել. «Այս պահին սարերի վրա մոտ հինգը միլիոն տոնա հող կա, որը հոսալու հնարավորություն ունի: Վրացական կառավարությունը մտածում է քայլեր ձեռնարկել, որ ապագայում վերգենտյա թունել կառուցվի, թեև այս աշխատանքները բավականին մեծ ծախսեր են պահանջում»,- շեշտեց նախարարը:
Նա գործարարներին խորհուրդ տվեց` հաշվի առնել վտանգները ու օգտվել նար լաստանավերից. «Այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր, որովհետև յուրաքանչյուր անձրևներից հետո մենք նույն վիճակը կունենանք»,- եզրափակեց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ժամանակն է քայլեր ձեռնարկելու` այլ ճանապարհներներով փոխադրումներ իրականացնելու համար:
Իրավաբան.net